Ընդհանուր դրույթներ և պայմաններ

09.09.2025

Պայմանագրում օգտագործվող հասկացությունները

Գնորդ՝ սույն օֆերտայի պայմաններով օֆերտան ընդունած ցանկացած ֆիզիկական (չափահաս) և/կամ իրավաբանական անձ:

Վաճառող՝ «Վանիկ Մխիթարյան Գենադիի» ԱՁ:

Ապրանք՝ օֆերտան ընդունած ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի կողմից www.hagiwear.com կայքում վաճառվող/առաջարկվող ցանկացած ապրանք/ներ:

Պատվեր՝ ցանկացած ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի կողմից www.hagiwear.com կայքում վաճառքի համար ներկայացված ցանկացած ապրանքի գնման դեպքում այն Գնորդին հասցնելու/առաքելու պահանջ:

Մատակարարում՝ ցանկացած ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի կողմից www.hagiwear.com կայքում վաճառքի ներկայացված ցանկացած ապրանքի գնման դեպքում, Վաճառողի և/կամ Վաճառողի կողմից լիազորված անձի միջոցով Գնորդին հասցնելու գործողություն:

1 Ընդհանուր դրույթներ

1.1 «Վանիկ Մխիթարյան Գենադիի» ԱՁ-ն ողջունում է Ձեզ www.hagiwear.com կայքում և առաջարկում ծանոթանալ ներքոնշյալ պայմաններին և կանոններին՝ նախքան որևէ նախընտրած ապրանք գնելու համաձայնություն տալը:

1.2  Այս կայքում «Վանիկ Մխիթարյան Գենադիի» ԱՁ-ն (այսուհետ նաև Վաճառող) ներկայացնում է իր կողմից վաճառվող ապրանքատեսակները, որը հանդիսանում է հրապարակային օֆերտա՝ ուղղված բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք սույն օֆերտայում սահմանված պայմաններով  Վաճառողի հետ Ապրանքի գնման/վաճառքի Պայմանագրի կնքման իրավունք ունեն։ Գնորդի կողմից սույն օֆերտայի համաձայնության (ակցեպտի) հիման վրա կնքվող պայմանագիրը հանդիսանում է միացման պայմանագիր, որին Գնորդը միանում է առանց որևիցե բացառությունների և/կամ առարկությունների:

1.3 Գնորդի կողմից ինչպես ինքնուրույն, այնպես էլ Վաճառողի կողմից Ապրանքի գնման պատվերի ձևակերպումը հանդիսանում է սույն պայմանագրի պայմանների ընդունման անհերքելի փաստ: Ապրանքի գնման պատվերը հաստատած Գնորդը համարվում է սույն Պայմանագրի դրույթներով վաճառողի հետ փոխհարաբերության մեջ մտած անձ:

1.4 Վաճառողի մոտ պատվիրված Ապրանքի/ների բացակայության դեպքում, Վաճառողն իրավունք ունի ամբողջովին կամ մասնակիորեն չեղարկել Գնորդի պատվերը, ինչի մասին Վաճառողը տեղեկացնելու է Գնորդին վերջինիս էլեկտրոնային հասցեին (որը նշվում է Պատվերը հաստատելու ժամանակ) էլեկտրոնային նամակ ուղարկելով կամ հեռախոսակապով (կամ հեռահաղորդակցման ցանկացած այլ կապի միջոցով), եթե առկա լինի նման հնարավորություն:

2. Պայմանագրի առարկան

2.1 Վաճառողը, սույն պայմանագրի համաձայն, գրանցված վավեր/գործող պատվերի հիման վրա փոխանցում է, իսկ Գնորդը պատվերը հաստատելուց հետո վճարում և ստանում է պատվիրված Ապրանքը:

2.2 Ապրանքի գինը սահմանվում է Վաճառողի կողմից միակողմանի (նախապես հրապարակված է www.hagiwear.com կայքում) կարգով և սահմանվում է Հայաստանի Հանրապետության դրամով, որը արտահայտում է Ապրանքի մեկ միավորի արժեքը/գինը:

2.3 Վաճառողն իրավունք ունի ցանկացած ժամանակ՝ առանց լրացուցիչ ծանուցման, փոփոխության ենթարկել առաջարկվող ապրանքի/ների գինը:

2.4 Գնորդի կողմից ապրանքի գինը վճարվում է ամբողջությամբ (100%) և միանվագ: Գնորդն ապրանքի համար իր ընտրությամբ կարող է վճարել կայքում առկա վճարման համակարգերից որևիցե մեկի միջոցով:

3. Մատակարարման ժամկետները և ապրանքի հանձնման-ընդունման կարգը

3.1 Ապրանքը Գնորդին Մատակարարվում է կողմերի միջև նախապես սահմանված ժամկետում: Ապրանքի Մատակարարման վայրի՝ հստակ հասցեի տրամադրման ճշտության համար պատասխանատու է միմիայն Գնորդը:

3.2 Մատակարարման ամսաթիվ է համարվում ընդունման-հանձնման ակտում գրանցված ամսաթիվը: Վաճառողի պարտականությունները Գնորդի նկատմամբ համարվում են ողջ ծավալով կատարված Գնորդին ապրանքը հանձնելու պահից: Մատակարարումն իրականացվում է առաքիչների միջոցով, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 19:00-ը, Երևան քաղաքում, իսկ այն դեպքում, երբ Գնորդը գտնվում է Երևան քաղաքի սահմաններից  դուրս, Վաճառողի և Գնորդի փոխադարձ համաձայնությամբ կարող են սահմանվել մատակարարման այլ ժամկետներ:

3.3 Վաճառողն Ապրանքի/ների Մատակարարում իրականացնում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Վաճառողն ապրանքի/ների մատակարարում չի իրականացնում ազատազրկման վայրերում, զորամասերում, հյուրանոցներում, հանրային սննդի օբյեկտներում, սրճարաններում, օդանավակայաններում, մետրոյի կայարաններում և նմանատիպ այլ հանրային վայրերում, ինչպես նաև ցանկացած այնպիսի վայրերում, որը չի հանդիսում պատվիրատուի մշտական բնակության կամ գտնվելու վայրը:

3.4 Վաճառողը Մատակարարման համար սահմանված ժամկետների մասով, մասնավորապես՝ ապրանքը սահմանված ժամկետում չմատակարարելու համար պատասխանատվություն չի կրում, եթե դրանք ծագել են Գնորդի մեղքով, այսինքն՝ սխալ նշված մատակարարման հասցե, նշված հասցեում չգտնվելու, չբնակվելու դեպքում, ինչպես նաև Վաճառողի կամքից անկախ հանգամանքներով, օրինակ՝ բնական աղետի, դժբախտ պատահարի կամ այլ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած անհնարինության դեպքում:

3.5 Պատվիրված Ապրանքի նկատմամբ Գնորդի սեփականության իրավունքը ծագում է Ապրանքի համար սահմանված գինը/արժեքը փաստացի վճարելուց և ընդունման-հանձնման ակտի ստորագրման պահից: Վաճառողի կողմից ապրանքը Գնորդին հանձնելու պահից Գնորդին է անցնում Ապրանքի ոչնչացման և/կամ վնասման ռիսկը:

3.6 Ապրանքն ստանալու պահից Գնորդը պարտավոր է Առաքիչի ներկայությամբ բացել փաթեթավորված ապրանքը և ստուգել ապրանքի ամբողջականությունը, կոմպլեկտայնությունը, համոզվելու համար, որ Ապրանքը համապատասխանում է պատվիրված տեսականուն կամ, այլ առաքման տարբերակի դեպքում, վիդեո-տեսագրության միջոցով: Նշված գործողությունները կատարելուց հետո, Գնորդը անվերապահորեն համաձայնում և ընդունում է, որ մատակարարված Ապրանքը հանդիսանում է  իր կողմից Պատվիրված Ապրանքը, այն համապատասխանում է  տեսականուն, քանակին, ամբողջական է, անվնաս, լրիվ նոր է (այսինքն՝ օգտագործված չէ) և ամբողջությամբ համապատասխանում է www.hagiwear.com կայքում նշված նկարագրին և այն նպատակներին, որի համար Գնորդն այն/դրանք գնել է:

4.1 Կողմերի իրավունքները և պարտավորությունները

Վաճառողը պարտավորվում է.

4.1.1 Սույն Պայմանագիրը կնքելու պահից կատարել Գնորդի հանդեպ իր ստանձնած պարտավորությունները՝ սույն Պայմանագրին և ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:

4.1.2 Պատվիրված Ապրանքի Մատակարարման ժամկետների փոփոխության դեպքում, հնարավորինս շուտ այդ մասին տեղեկացնել Գնորդին Պատվերի Մատակարարման պայմանների ամբողջական կամ մասնակի փոփոխության մասին՝ փոփոխված պայմանների մասով վերջինիս համաձայնությունը ձեռք բերելու նպատակով: Վաճառողը կապ է հաստատում Գնորդի հետ հեռախոսակապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Վաճառողն իրավունք ունի՝

4.2.1 Ցանկացած պահի միակողմանի փոխել սույն Պայմանագրի դրույթները, այդ թվում նաև Ապրանքի գինը, վճարման տեսակներն ու ժամկետները, Ապրանքի Մատակարարումը: Բոլոր փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանք կայքում հրապարակելու պահից, և այդ պահից Գնորդը համարվում է տեղեկացված/ծանուցված իրականացված փոփոխությունների մասին:

4.2.2 Ապրանքի որակի հետ կապված բողոքները չընդունել, եթե չեն պահպանվել Ապրանքի ապրանքային տեսքը, պահպանման պայմանները, սպառողական հատկանիշները և/կամ այն դեպքերում, երբ Ապրանքի թերություններն առաջացել են Գնորդի անփութության կամ արտադրողի կողմից սահմանված Ապրանքի շահագործման պայմանների խախտման հետևանքով կամ, եթե թերություններն առաջացել են Ապրանքի վրա ցանկացած տեսակի արտաքին ներգործության հետևանքով:

4.2.3 Չմատակարարել պատվիրված Ապրանքը կամ արդեն մատակարարված/առաքված Ապրանքը հետ պահանջել Գնորդից, եթե դրա համար սահմանված գինը չի վճարվել կամ վճարվել է ոչ ամբողջական (ոչ պատշաճ):

Գնորդը պարտավոր է.

4.3.1 Մինչև Պայմանագրի կնքումը, մանրամասն ծանոթանալ սույն Պայմանագրի բովանդակությանը և դրանով սահմանված պայմաններին, ինչպես նաև www.hagiwear.com կայքում վաճառվող Ապրանքների համար սահմանված գներին:

4.3.2 Վաճառողի կողմից Գնորդի հանդեպ իր ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով Գնորդը Վաճառողին պարտավոր է ներկայացնել իր անձը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը (և/կամ փաստաթուղթը), ինչպես նաև պատվիրված Ապրանքը մատակարարելու (առաքելու) համար հստակ և ճիշտ հասցե:

4.3.3 Վճարել պատվիրված Ապրանքի համար www.hagiwear.com կայքում նշված գինը՝  սույն Պայմանագրի պայմաններին համաձայն:

5.Ապրանքի կամ դրա համար վճարված գումարի վերադարձը

5.1 Կողմերի միջև Ապրանքի կամ Ապրանքի համար վճարված գումարի վերադարձի հետ կապված վեճի դեպքում, Կողմերը ղեկավարվում են սույն Պայմանագրով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Կառավարության՝ 18 փետրվարի 2002 թվականի N 140 որոշմամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, որոնք կարգավորում են Գնորդի և Վաճառողի միջև իրավահարաբերությունները:

5.2 Ամեն դեպքում Վաճառողը կարող է հրաժարվել հետ ընդունել, փոխանակել և չվերադարձնել վճարված գումարը և չընդունել վերադարձվող Ապրանքը, եթե պահպանված չեն Ապրանքի ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները կամ, եթե Ապրանքը ներկայացվել է վնասված վիճակում, ինչը հետևանք է արտաքին ներգործության: Միևնույն ժամանակ ապրանքը պետք է լինի նոր, ապրանքի վրա պետք է առկա լինեն պահպանիչ թաղանթները և չպարունակի (թե արտաքին տեսքով և թե իր ներքին պարունակությամբ և հատկություններով)։ Ընդ որում անվնաս պետք է լինեն նաև Ապրանքի տարան և փաթեթավորումը: Սույն կետով սահմանված դրույթները տարածվում են նաև Ապրանքի (և/կամ ապրանքների) կոմպլեկտում պարունակվող տարրերի վրա:

5.3 Գնորդը իր պահանջները Վաճառողին ներկայացնում է էլեկտրոնային նամակի միջոցով, որին տրվում է պատասխան նույնպես էլեկտրոնային նամակի միջոցով՝ հնարավորինս սեղմ ժամկետներում, աշխատանքային օրերին: Ընդ որում, Գնորդի պահանջները ենթակա կլինեն քննարկման, եթե Գնորդը ներկայացնի Ապրանքը Վաճառողից գնելու փաստը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր):

6.Վեճերի լուծման կարգը

6.1 Կողմերի միջև վեճի առաջացման դեպքում, դրանք ենթակա են լուծման բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների արդյունքում վեճը չլուծվելու դեպքում, այն հանձնվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դատարաններում օրենսդրությամբ սահմանված կարգով դատական քննության:

7.Ֆորս-մաժոր/անհաղթահարելի ուժի ազդեցություն

7.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում, Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա հանդիսացել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքների դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:

Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես գրավոր ծանուցելով մյուս կողմին:

8.Գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանւթյուն

8.1 www.hagiwear.com կայքում Պատվերը ձևակերպելու ժամանակ, Գնորդն իր մասին տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, հաշվառման հասցե, փաստացի բնակության հասցե (եթե հաշվառման հասցեն տարբերվում է բնակության հասցեից), որտեղ պետք է մատակարարվի պատվիրված Ապրանքը

8.2 Վաճառողը օգտագործում է Գնորդից ստացված տեղեկատվությունը՝ Գնորդի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները կատարելու համար:

8.3 Վաճառողը պարտավորվում է չհրապարակել Գնորդից ստացված տվյալները բացառությամբ սույն Պայմանագրով և օրենքով սահմանված դեպքերի: Վաճառողը կարող է նման տվյալները փոխանցել գործակալներին և երրորդ անձանց, ովքեր գործում են Վաճառողի հետ պայմանագրի հիման վրա՝ Գնորդի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով, ինչի համար Գնորդը սույնով տալիս է իր անվերապահ համաձայնությունը:

8.4 Ընդունելով սույն օֆերտան՝ Գնորդը տալիս է իր թույլտվությունը և համաձայնությունն առ այն, որ «Վանիկ Մխիթարյան Գենադիի» ԱՁ-ն մշակի իր անձնական տվյալները, այդ թվում նաև անունը, ազգանունը, բոլոր տրամադրված հասցեները, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեները, իրականացնի անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում (թարմացում, փոփոխում), օգտագործում և ոչնչացում։

Զամբյուղ
Scroll to Top